▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոփոխություններ՝ Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց և Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոց խաչմերուկներում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հուլիսի 22-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց և Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Փոփոխության արդյունքում Կոմիտասի պողոտայի վրա՝ խաչմերուկի հատվածում՝ Կասյան փողոցի կողմից դեպի Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկ ուղղության մոտեցող տեղամասում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Վաղարշյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին: Իսկ Կոմիտաս-Փափազյան խաչմերուկի հատվածում Կոմիտասի պողոտայի վրա նշված փոփոխությունը կկատարվի խաչմերուկի երկու կողմերում, որի շնորհիվ հետադարձերը և ձախ շրջադարձերը դեպի Փափազյան փողոց կկատարվեն առանձնացված 4-րդ գոտիներից:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին