▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապանում 9-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկելու մեջ կասկածվողը ձերբակալվել է. նա դատավորի եղբորորդի է

Ձերբակալվել է դատավորի եղբոր որդին, ով կասկածվում է խմած վիճակում Կապան քաղաքում Lexus-ով 9-ամյա աղջնակին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հուլիսի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Ալավերդյանի որոշմամբ ձերբակալվել է Կապան քաղաքի Հարությունյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Օհանյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ձերբակալվել է երեկ՝ հուլիսի 21-ին, Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի վերջնամասում իր վարած Lexus մակնիշի 55 C C 550 համարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի բնակիչ՝ 9-ամյա Օքսաննա Գրիգորյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, որից հետո «ոսկե երիտասարդը», ով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի եղբոր տղան է, երեխային թողել էր անօգնական ու Սասնա էպոսի «բոզ նապաստակի նման» դիմել փախուստի։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ, այնուամենայնիվ, նա և իր հիմնական «հովանավոր» դատավոր հոպարը մի քանի ժամ փորձել են «ծածկադմփոց անել»՝ ազդել Սյունիքի մարզի քննիչների, ոստիկանների և Ճանապարհային ոստիկանների վրա, որպեսզի ինչ-որ մեկին իբրև վարորդ ներկայացնեն, սակայն «Ֆեմիդայի պաշտպան համարվող» հոպարը ծանր ու թեթև է արել ու համոզվել, որ անցել են ծածկադմփոց անելու ժամանակները, և ստիպված եղբոր տղային հորդորել է, որ նա մեղայականով ներկայանա իրավապահներին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Օհանյանը եղել է ոչ սթափ /խմած/ վիճակում, ինչի համար էլ քննիչի կողմից նշանակվել է փորձաքննություն։ Վերցվել է արյան նմուշ՝ պարզելու համար սթափության աստիճանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին