▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միհրան Հարությունյանի վիրահատությունը հաջող է անցել

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Միհրան Հարությունյանը վիրահատվել է Լեհաստանում: Մարզիկն Instagram-ում լուսանկար է հրապարակել և  գրել, որ վիրահատությունն անցել է հաջող, հետազոտության պատասխանները կլինեն երեք շաբաթ հետո:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականին կայացած ամառային Օլիմպիական խաղերում հանդես էր գալիս ուսի վնասվածքով, ինչից հետո` նույն տարվա հոկտեմբերին վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին