▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեւանյան ամառ 2017». ջրցան մեքենաների շքերթ՝ նվիրված Վարդավառի տոնին

Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքում կազմակերպվում են Վարդավառի տոնին նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վաղ առավոտյան Երեւանի կենտրոնական փողոցներում տեղի է ունեցել «Սանիթեք» ընկերության տոնական զարդարված ջրցան մեքենաների շքերթ: Ջրցան մեքենաները կշրջեն նաեւ մայրաքաղաքի վարչական շրջանների բակերում եւ փողոցներում՝ անհրաժեշտ ծավալով ջուր ապահովելով Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին:

Հիշեցնենք նաեւ, որ ողջ օրվա ընթացքում տոնական միջոցառումներ կկազմակերպվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին