▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառնուտի ջրամբարից փրկարարները հայտնաբերել են որոնվող 36-ամյա տղամարդու դին

Շիրակի մարզի Կառնուտի ջրամբարից այսօր՝ ժամը 14:20-ին ջրափրկարարները հայտնաբերել են 1981 թ. ծնված Կ. Գ.-ի դին՝ ջրահեղձված վիճակում։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ 

ԱԻՆ-ից հիշեցնում են, որ հուլիսի 24-ին, ժամը 00:17-ին տեղեկություն են ստացել, որ 1981 թ. ծնված Կ. Գ.-ը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել, կասկածվում է, որ նա ջրահեղձվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճի (մոտ 5 մ խորությամբ, մոտ 70 մ երկարությամբ և 25 մ լայնությամբ) ափին հայտնաբերվել էր Կ. Գ.-ի հագուստը:

Ժամը 03:03-ին մթության պատճառով և եղանակային պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքները դադարեցվել էին, վերսկսվել՝ այսօր առավոտյան։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին