▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական լրատվականների կեղծ սենսացիաների մասին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ամեն անգամ, երբ ադրբեջանական լրատվականները սենսացիոն վերնագրերով տարածում են իրենց ՊՆ-ի հաղորդագրությունը, ես հոգու խորքում անկեղծ մտածում եմ, որ նյութը նույնքան հետաքրքիր կլինի, որքան փորձել են վերնագիրը ներկայացնել: Սակայն ամեն անգամ նույն հիասթափությունն եմ ապրում ու հաղորդագրությունը կարդալիս զգում եմ, որ կեսից արդեն անգիր արած նախադասություններն առանց կարդալու կարողանում եմ ինքս ասել:

Այժմ էլ բոցաշունչ վերնագրերով տարածում են վերջին դեպքերի հետ կապված Ադրբեջանի ՊՆ-ի հերքումը: Վերնագրերը՝ մեկը մեկից արտասովոր՝ հայկական կողմի սուտը բացահայտվեց, կեղծիքը հերքվեց և այլն: Նյութի մեջ իրականում ոչ մի բացահայտում չկա, ստանդարտ և ամենասովորական հերքումն է:

Օրեր առաջ ադրբեջանական կողմը կրակ էր բացել հայկական դիրքերի ուղղությամբ, սակայն, ՀՀ ԶՈՒ-ի կողմից ստանալով արժանի ու մի բան էլ ավել պատասխան, զենքերը ուղղել էր դեպի հայկական գյուղերի վրա ու կրակ էր բացել գյուղացիների կողմը՝ պատճառելով վնասներ քաղաքացիական անձանց: Լուրը, իհարկե, պետք է հերքվեր, քանի որ նման դեպքերը կյանքում ոչ մի բանակի կողմից չեն հաստատվում, բայց հերքելուն էլ ձև կա:

Երբ մեր բանակի կրակոցներից տուժում են բնակիչներ, մենք շատ պարզ ձևով ապացույցներ ենք ներկայացնում, թե ինչի պատճառով է կրակը ուղղվել այդ ուղղությամբ, սակայն ադրբեջանական կողմը ամեն անգամ ստանդարտ հաղորդագրությունն է տարածում՝ ոչ տեսել ենք, ոչ լսել ենք:

Չնայած , եթե բնակչությունը հավատում է, ապա դեռ մի բան էլ քիչ են անում, միևնույն է, այդպիսի քաղաքականությունից ամենաշատը տուժում են ադրբեջանցի գյուղացիները, ու ամեն անգամ նման ստին հավատալուց հետո մեծ է հավանականությունը, որ հերթական արկը կպայթի նրանցից յուրքանաչյուրի տան մեջ, քանի որ նման ստերից հետո ադրբեջանական կողմը ևս մեկ հրանոթ է ավելացնում ադրբեջանցի գյուղացու տան հարևանությամբ: Իսկ թշնամու կրակող հրետանուն կլռեցնի դիմացից եկող հրանոթի արկը, որը ոչ միշտ է առաջին անգամից դիպուկ կպնում թիրախին: Իսկ հրետանավորի հաշվարկի մեջ մեկ միլիմետրի շեղումը արկը կարող է այլ ուղղության վրա տանել:

Աշոտ Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին