▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակահարություն Հույսի ավանում. 16-ամյա պատանին մահացել է, եղբայրը` վիրավորվել

1in.am-ը գրում է. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Ռոբերտ Սահակյանի գործի դատական քննությունը:

26-ամյա Ռոբերտին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանական դրդումներով սպանության և ապօրինի կերպով սառը զենք պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  104 հոդվածի  2-րդ մասի 1-ին ու 10-րդ կետերով  և 235 հոդվածի 4-րդ մասով:

«Օբոն» մականունով Ռոբերտը 6-ամյա կրթություն ունի, նախկինում  2 անգամ դատվել է, դատավածությունը մարված չէ:

Ըստ դատական ակտի՝ «Օբոնը» իր ծանոթ Սահակ Ա.-ի ու նրա կնոջ անձնական կյանքին միջամտելու, նրանց նորմալ հարաբերությունները խաթարելու, այդ հողի վրա Սահակի հետ վեճ հրահրելու խուլիգանական դրդումներով դիմել է մեկ այլ ծանոթի՝ Արթուրին, ու խնդրել է Սահակին հայտնել նրա ընտանիքի վերաբերյալ բամբասանքները ու վճռական գործողություններ պահանջել: Արթուրը չի ցանկացել նման բան անել:

2016 թվականի հունիսի 30-ին, ժամը  22-ի սահմաններում «Օբոնը» Հույսի ավան թաղամասում հանդիպել է Սահակին ու հրավիրել է առանձնազրույցի՝ անտեսելով Սահակի պահանջը՝ չխառնվել իր  ընտանեկան կյանքին:

Ռոբերտ Սահակյանը՝ «Օբոնը», արհամարհական տոնով է  խոսել Սահակի հետ, բայց վերջինս նորից պնդել է, որ նա չխառնվի իր ընտանեկան գործերին:

Ռոբերտը չհանգստանալով՝ նույն զրույցը շարունակել է Սահակի եղբոր՝ Անդրանիկի հետ, ապա վիճաբանության մեջ է մտել Սահակի ու Անդրանիկի հետ:

Վիճաբանության ընթացքում, ըստ դատական ակտի, Ռոբերտը շարունակել է խուլիգանական վարքագիծը, հանել է իր մոտ պահած սվին-դանակը և մի քանի անգամ փորձել է սվին-դանակով հարվածել Սահակին, բայց վերջինս կարողացել է հարվածներից խույս տալ:

Այդ ժամանակ եղբայրներին օգնելու մտադրությամբ հետևից Ռոբերտին է մոտեցել Սահակի ու Անդրանիկի կրտսեր եղբայր Հայկը, ում 16 տարին բոլորել էր օրեր առաջ:

Ռոբերտը անսպասելի շրջվել է դեպի մոտեցող Հայկը և սվին-դանակով հարվածել է Հայկի սրտի շրջանին: Ստացած վնասվածքից Հայկը ժամեր անց հիվանդանոցում մահացել է:

Բայց Հայկին հարվածելով՝ Ռոբերտը չի հանգստացել:

Ըստ դատական ակտի՝ Անդրանիկը, տեսնելով, որ Հայկը տապալվեց գետնին, փորձել է պաշտպանել եղբորը, բայց Ռոբերտը սվին-դանակով հարվածել է Անդրանիկին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառանացող ծանր վնաս՝ ձախ վերանրակային շրջանի ծակած-կտրած վերքի ձևով, որը թափանցում էր պլևրալ խոռոչ:

Ամբաստանյալ Ռոբերտ Սահակյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ միայն ապօրինի սառը զենք պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով:

Ռոբերտը հայտնել է, թե նորմալ հարաբերությունների մեջ է եղել Սահակի ու նրա եղբայրների հետ: Ավելի մտերիմ է եղել եղբայրներից՝ Արմենի հետ, սակայն Արմենը մահացել է: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին