▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լապշինի փաստաբանն այս պահին անհնար է համարում պաշտպանյալի արտահանձնումը

Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը դեռևս հնարավոր չէ, քանի որ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել, իսկ պաշտպանությունը այս պահին չի որոշել բողոքարկել որոշումը, թե ոչ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:

«Արտահանձնումն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել: Լապշինի գործով վճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, այդ իսկ պատճառով նա դեռևս պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում: Հաջորդ շաբաթ ես կհանդիպեմ նրան: Այդ հանդիպումից հետո պարզ կլինի՝ կբողոքարկենք դատարանի որոշումը, թե ոչ: Լապշինն այս պահին որևէ որոշում այս առնչությամբ չի կայացրել»,- հայտնել է փաստաբանը:

Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռը:Դատարանը բլոգերին դատապարտել է երեք տարվա ազատազրկման:

Լապշինի դեմ դատական գործ էր հարուցվել Ադրբեջանի ՔՕ  281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: 281.2-րդ հոդվածով Լապշինի մեղադրանքն ապացուցող բավարար փաստեր չեն հայտնաբերվել: Բլոգերը մեղավոր է ճանաչվել միայն պետական սահմանի անօրինական հատման համար. Ադրբեջանում գործող կամայական օրենքով (ՔՕ 318-րդ հոդված) քրեական հետապնդում է սպառնում այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Լեռնային Ղարաբաղ են այցելում «առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»:

Հուլիսի 19-ին կայացած դատական նիստի ժամանակ Լապշինը, օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից, հայտարարել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները:

 

 

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին