▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Սաֆարյանը հրաժարվել էր տեղափոխվել այլ խուց՝ այլ անձանց հետ ունեցած խնդիրների պատճառով. ԱՆ ՔԿՎ

ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, պարզաբանելով «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ  Սաֆարյանի՝  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատժախցում պահվելու պայմանների մասին լուրերը:

Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հուլիսի 22-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Գևորգ Սաֆարյանի պաշտպանը hraparak.am կայքին հայտնել է, թե իր պաշտպանյալի պատժախցում մնալու ժամկետը լրացել է, սակայն վերջինս շարունակում է այնտեղ պահվել:

Սույն հայտարարության կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Գ. Սաֆարյանի` պատժախցում մնալու ժամկետը լրացել է հուլիսի 21-ին. վերջինս դուրս է բերվել պատժախցից: Օրենսդրությամբ սահմանված կարգով Գ. Սաֆարյանը տեղաբաշխվել է համպատասխան խուց, ուր տեղափոխվելուց հրաժարվել է:
Գ. Սաֆարյանը հրաժարվել է նաև այլ խցեր տեղափոխվել` պատճառաբանելով, թե նշված խցերում պահվող բոլոր անձանց հետ խնդիրներ ունի:

Գ. Սաֆարյանը պահվում է բավարար պայմաններով ապահովված առանձին խցում, մնացյալ դատապարտյալներից և կալանավորված անձանցից մեկուսի: 

Հուլիսի 24-ին «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի վարչակազմի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով վերջինիս տեղաբաշխման հարցը լուծելու նպատակով Գ. Սաֆարյանին ևս մեկ անգամ առաջարկվել է տեղափոխվել իր ներկա կամ նախկին մասնաշենքի խցերից որևէ մեկը` բնականաբար հաշվի առնելով նրա համատեղելիությունն այլ անձանց հետ, ինչին Գ. Սաֆարյանը համաձայնել է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին