▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչյա Հարությունյանը պատրաստվում է վիրահատության. հնարավոր է նա ազատ արձակվի

Politik.am-ը գրում է.

Օրեր առաջ Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանը լուրջ առողջական խնդիրներ ունի և առաջիկայում պատրաստվում է վիրահատության,- այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ նա արդեն բուժզննում է անցել: Արդյունքում, հայտնաբերվել է, որ նրա ողնաշարի վրա ճողվածք կա, բացի դա Հարությունյանը թևի տակ ուռուցք ունի:

«Հրաչյան 4 տարի 2 ամիս արդեն ազատազրկված է: Այժմ նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Հույս ունենք, որ նրա առողջական վիճակը հաշվի առնելով, նրան վրա կտարածվի պատժից վաղաժամ ազատվելու հնարավորությունը: Բացի դա «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը մեզ խոստացել է աջակցել, որ Հարությունյանը մեկ կամ երկու ամսից ազատ արձակվի»,- հայտնեց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ինքն արդեն հանդիպել և խոսել է Հրաչյայի հետ: Մարտիրոսյանը , սակայն, չի կարծում, որ եթե Հարությունյանին թույլ տրվի ազատվել պատժի հետագա կրումից, Ռուսաստանը կարող է որևէ խոչնդոտ առաջացնել:

Հիշեցնենք, Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը 2013 թվականի հուլիսի 13-ին մխրճվել է Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել: Մոսկվայի քաղաքային դատարանը 2015թ. ապրիլին Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի եւ 9 ամիս ժամկետով ազատազրկման: Վճիռը հրապարակելուց հետո մեկնարկեց Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխման հարցը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին