▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանում ստորջրյա աղբյուրներ, ժայռեր, նավ, ուղտի գանգ են գտել

Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավ իրականացնողները` Երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ գիտնական Արա Ավագյանը, ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ) սուզորդներ՝ կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանը (Ֆրանսիա), կենտրոնի նախագահ Կլոդ Թուլումջյանը (Մարսել) և ՍՀՍՀԿ-ի Տեխնիական մասի պատասխանատու Վահե Մելքոնյանն ահազանգում են ափամերձ հատվածի աղբը հայտնվել է ջրի տակ: Ջրի հատակում են հայտնվում նաև ձկնորսական պարագաները և ծուղակ են հանդիսանում խեցգետինների, ձկների և կենդանական աշխարհի համար: Լավ է՝ վերջերս ջրի մակարդակն է մի փոքր բարձրացել, ինչը նշանակում է, որ Սևանն ինքնամաքրվում է,-ասում են նրանք:

2012 թվականի  մարտից հիմնադրված հայ-ֆրանսիական սուզորդական հետազոտությունների կենտրոնը, պարզվում է՝ ակտիվ գործունեություն է ծավալում, համագործակցում է հայ գիտնականների, Բնապահպանության նախարարության հետ:

Կենտրոնի նախագահ Կլոդ Թուլումջյանի փոխանցմամբ՝ հուլիսին նախարարության հետ կնքված հուշագրի համաձայն՝  համագործակցելու են 3 ուղղությամբ.առաջինը ՀՀ-ում ջրային ավազանների, հատկապես ստորջրյա հատվածի ուսումնասիրությունն է, երկրորդը՝ տեղեկատվության տարածումն ու փոխանակումը, և երրորդը՝ էկո կրթությունը:

Ինչ վերաբերում է գիտնականների հետ համագործակցությանը, ապա երկրաբանների խնդրանքով ուսումնասիրել են ստորջրյա աղբյուրները և  ստացվել է հետաքրքիր արդյունք: Մոտ 30 տեղանքում 10-յակ աղբյուրներ են հայտնաբերել: 

Նշենք, որ ավելի վաղ հայտնաբերվել է նավակ, ուղտի գանգ, ոսկորներ, բեզուարյան այծի կոտոշներ: Յուրահատուկ է բուսական աշխարհը, կան կորացած գանգրահեր քարային կոթողներ, ժայռեր:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին