▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Խանդոյանը հանդես է եկել հայտարարությամբ

Քիչ առաջ «Սասնա Ծռեր» Մեդիա կենտրոնին փոխանցեցին Սասնա Ծուռ Արայիկ Խանդոյանի այսօրվա՝ հուլիսի 26-ի հայտարարությունը.

 «Սիրելի՛ իմ հայ ժողովուրդ, ի՛մ ազգ, ես չեմ կարծում, որ բոլոր ոստիկանները կամ զինվորականները ներկայիս ռեժիմի կամակատարներն են։ Նրանց մեջ հայրենիքի նվիրյալները ավելի շատ են, և հարկ եղած դեպքում պատրաստ են իրենց կյանքը դնել զոհասեղանին, եթե դա անհրաժեշտ է հայրենիքին։ Ոչ մի ոստիկանական ենիչերի, անկախ իրենց հատաքանակից, մեզ չեն կարող լռեցնել։ Մենք ասել ենք ո՛չ ստրկությանը, մենք ասել ենք կեցցե՛ ազատ, անկախ Հայաստանը։

Մենք պայքարելու ենք բոլոր միջոցներով՝ մինչև մահ-գերեզման։ Մենք ասել ենք ո՛չ սաֆարովներին, պերմյակովներին, կեցցե՛ն Անդրանիկները, Նժդեհները, Չաուշները, մեր պարագայում՝ Ժիրայր Սեֆիլյանը և Սասնա Ծռերը։ Ի զե՛ն, ի պայքա՛ր, հանուն ազատ, անկախ մեր հայրենիքի»։

Արայիկ Խանդոյան

26․07․2017

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին