▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարորակ ուռուցք են ախտորոշել, սակայն պարզվել է չարորակ է. կինը մահացել է

Ուռուցքի վիրահատությունից հետո մահացած կնոջ քույրը մեղադրում է բժիշկներին՝ սխալ բուժման եւ ախտորոշման մասին։

Կնոջ քույրը դիմել է իրավապահներին՝ նշելով, բարորակ ուռուցք ախտորոշմամբ այս տարի փետրվարի սկզբին մի կնոջ վիրահատության են ենթարկել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության Ազգային Կենտրոնում:

Վիրահատությունից հետո պարզվել է, որ կնոջ մոտ ոչ թե բարորակ ուռուցք է եղել, այլ չարորակ, որի հետևանքով էլ ամիսներ անց՝ հունիսի 13-ին կինը մահացել է:

Համենայն դեպս կնոջ հիվանդության ախտորոշման, վիրահատության և դրա դժբախտ ելքի մասին ահազանգել է մահացած կնոջ քույրը:

Վերջինս նաև պնդել է, թե քրոջը վիրահատող բժիշկը սխալ բուժում է և վիրահատություն է իրականացրել և ինչը դարձել է քրոջ մահվան պատճառ:

Աղբյուրը՝ ՓաստԻնֆո

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին