▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գորիսում ծննդյան տորթ ուտելուց հետո 8 մարդ սննդային թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Սյունիքի մարզում, հուլիսի 25-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել. ժամը 23։10-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գորիսի բաժին, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի շարք քաղաքացիներ։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Գորիս քաղաքի բնակիչներ՝ 19-ամյա Նանե Գ.-ն, 20-ամյա Ռազմիկ Գ.-ն, 23-ամյա Շահանե Ա.-ն, 23-ամյա Վլադիկ Ք.-ն, 23-ամյա Նարեկ Ս.-ն, 40-ամյա Սվետլանա Ս.-ն, 6-ամյա Գոռ Գ.-ն եւ 4-ամյա Գեւորգ Գ.-ն։

Ոստիկանները պարզել են, որ վերջիններս նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում, Վ. Քոչարյանի տանը ճաշակել են տորթ, ինչի հետեւանքով էլ ինքնազգացողությունը վատացել է, որից հետո տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին