▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է շնաձկների նոր տեսակ, որը լույս է տալիս մթության մեջ

Հավայան կղզիների ջրային տարածքում հայտնաբերել են շնաձկների նոր տեսակ։ Մոտ 30 սմ երկարությամբ ու մեկ կգ-ից էլ քիչ քաշով ձուկը լույս է տալիս մթության մեջ, հայտնոմ է Nat-geo-ն։

Հետազոտությունը իրականացրել են Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի ծովային կեսաբանները։ Նրանք ուսումնասիրել էին 17 տարի առաջ հայտնաբերված շնաձկան նմուշը, բայց վստահ չէին, որ դա նոր տեսակի է պատկանում։ Միայն երկու տասնամյակ հետո է նրանց հաջողվել ձկանը հանդիպել վայրի բնության մեջ, ու այդ ժամանակ արդեն նրանց կասկածները փարատվել են։

Շնաձուկը, որին որսացել են Խաղաղ օվկիանոսում Հավայան կղզիների ափի մոտ, Etmopteridae դասին է պատկանում, որը ներառում է 5 ցեղ ու 45 տեսակ։ 30-90 սմ երկարությամբ այդ ձկները բնակվում են բոլոր օվկիանոսներում՝ բացառությամբ Հյուսիսային Սառուցյալի։ Դրանց մարմինը պատված է լուսարձակող ֆոտոֆորներով, երկու լողակների հիմքի մոտ կան փշեր։ Դրանք ապրում են մեծ խորություններում, դրա համար էլ հազվադեպ են հայտնվում գիտնականների տեսադաշտում։ Ու հենց բնակության մութ միջավայրն է պահանջել նրանցից լուսարձակելու ունակություն։

 Etmopterus lailae անվանումը ստացած նոր տեսակի ներկայացուցիչը ամենափոքրերից մեկն է, ընդամենը 30 սմ երկարությամբ։ Այն մյուս ցեղակիցներից տարբերվում է գլխի ձեւով, ավելի քիչ ատամներով, ավելի շատ ողերով ու մի շարք այլ նշաններով։ Ըստ գիտնականների՝ լուսարձակումը շնաձկներին պետք է ոչ միայն ճանապարհը լուսավորելու, այլեւ զոհերին գրավելու համար։ Դրանք սնվում են ձկներով ու ծովախեցգետիններով։

Գիտությանը հայտնի է շնաձկների մոտ 450 տեսակներ ու այդ ոլորտում նոր հայտնագործությունները հազվադեպ են։ 

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին