▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում օրինականացնում են զինծառայողների համասեռական հարաբերությունները

Ադրբեջանի զինված ուժերը բավական հետաքրքիր վերափոխումների փուլ են թևակոխել։ Վերջին օրերին այնտեղից ստացվող նորությունները պարզապես ապշեցնող են։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, բանակի ներսում թուլացնելով իր ընդդիմադիրների դիրքերը, ազատություն է տվել սեփական երևակայությանը և ակտիվ լծվել զինված ուժերի վերափոխման գործին։ Եվ, ինչպես վայել է «իրական» սպարապետներին, նա ուշադրության կենտրոնում է պահում ադրբեջանցի զինվորականների ամեն մի ցանկություն։ Անգամ միմյանց հետ կենակցելու բուռն ձգտումը։ Պատկերացնու՞մ եք՝ համասեռական հարաբերություններն Ադրբեջանի զինված ուժերում այլևս նախարարի հրամանով են կարգավորվելու։ Զաքիր Հասանովի համապատասխան հրամանը մեր տրամադրության տակ է։ Ահա այն՝


Հ Ր Ա Մ Ա Ն
համասեռական բնույթի հարաբերությունների վերաբերյալ

Վերջին ժամանակահատվածում տարբեր զորամասերում տեղի ունեցող բազմաթիվ համասեռական բնույթի հարաբերության դեպքերի ուսումնասիրությունները հաստատում են, որ զինծառայողներին հատկացվող սննդարար չափաբաժինները պատճառ են հանդիսանում Ադրբեջանի Հանրապետության Պաշտպանության նախարարության զինծառայողների միջև համասեռական հարաբերությունների առաջացմանը:

Նշված բնույթի հարաբերություններին օրինական կարգավիճակ տալու նպատակով`

Հրամայում եմ

1. Օրինականացնել զինծառայողների միջև ոչ բռնի բնույթի համասեռական հարաբերությունները:
2. Միաժամանակ սեռական վարակների դեպքերը բացառելու նպատակով` նախատեսել պահպանակների հատկացումն անձնակազմին:
3. ԱՀ ՊՆ անձնակազմի գծով տեղակալ-անձնակազմի գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ռասիմ Ալիևին վերահսկել հրամանի կատարումը:

Ադրբեջանի Հանրապետության Պաշտպանության նախարար Զ. Հասանով

Համաձայնվեք, որ ադրբեջանցիներն իրապես հոգատար նախարար ունեն։ Բայց, թերևս, քիչ անհեռատես։ Որովհետև լուրջ կասկած կա, թե ինչպես նախկինում Զ. Հասանովը չէր կանխատեսել ասկյարների սննդի որակի բարձրացման հետևանքները, այնպես էլ հիմա նա կարող է սխալվել համասեռական հարաբերություններն օրինականացնելու հարցում։ Իհարկե դրա հետևանքներն իրապես մի քիչ դժվար է կանխատեսել, բայց չի բացառվում, որ ադրբեջանցի զինվորների «առաջընթացը» տարերային բնույթ ստանա։

Հատկանշական է, որ հրամանի կատարման ընթացքը Զ. Հասանովը վերապահել է ԱՀ ՊՆ անձնակազմի գծով տեղակալ-անձնակազմի գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ռասիմ Ալիևին։ Այն նույն Ալիևին, որը օրերս նամակով դիմել էր իրեն՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հակամարտությունն իրենց գյուղերից հրետանի աշխատացնող զինվորականների հետ։ Գրեթե վստահ եմ, որ Հասանովի այս հրամանը գաղտնի ուղերձ է պարունակում Ռասիմ Ալիևի համար։ Յուրահատուկ ակնարկ՝ զինվորների ու բնակիչները կոնֆլիկտը հարթելու համար։ Իհարկե, օրիգինալ լուծում է, բայց Ադրբեջանի պաշտպանության նախարարը ոչնչի առջև կանգ չի առնում։ Ի վերջո, նա մարդկային ճակատագրերի հետ գործ ունի՝ զինվորների ու բնակիչների։ Եվ ուզում է հավասարապես սիրելի լինել բոլորի համար՝ թե՛ միասեռական սպաների և թե' պարզ մարդկային սիրուն կարոտ գյուղացիների։

Աղբյուր՝ voskanapat.info

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին