▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հայաստանի հանդեպ սերն ինձ մղեց ձեր լեզուն սովորելուն.Իրանցի աստղագետ

«Սրտիս թագուհի» երգը Սեյրան Օհանյանի կնոջ կատարմամբ

Այս քայլը կնպաստի, որ թուրքերը հարգեն հայերին.Աստղադիտարանի տնօրենը՝ Թուրքիայի որոշման մասին

Իրանը ողջունեց Թուրքիայի՝ Հայաստանին միանալու որոշումը

Նկատվում է սառը օդի ներհոսք. Գագիկ Սուրենյան



2017-08-11 10:45:02

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Օգոստոսի 5-9-ին Հայաստանում դիտվել է խիստ բարձր ջերմային ֆոն, 5 օր շարունակ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկը տատանվել է +40…+41 սահմաններում, օգոստոսի 7-ին Երևանի ցածրադիր գոտում հասնելով +41.8 աստիճանի: Այդ օրերին օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 5-7 աստիճանով:

Այսօր Սև ծովի շրջաններից հանրապետության տարածք նկատվում է սառը օդի ներհոսք, ինչի պատճառով օդի ջերմաստիճանը հանրապետության ամենաշոգ վայրերում ցերեկը չի բարձրանա +36 աստիճանից, առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:

Օգոստոսի 12-14-ին այդ սառը հոսանքները կնահանջեն և օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38…+39 աստիճանի, այդ օրերին Հայաստանի ողջ տարածքում տեղումներ չեն լինի:

Օգոստոսի 15-ի երեկոյան ժամերից սկսած Հայաստանը կգտնվի սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում: Օգոստոսի 15-ին երեկոյան հատկապես հյուսիսային շրջաններում , 16-ին կրկին երեկոյան բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Օգոստոսի 15-16-ին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով և արդեն ամենաշոգ վայրերում, մասնավորապես Արարատյան դաշտում և Երևանում ցերեկը հասնելով +32…+33 աստիճանի, որը կլինի կլիմայական նորմայի սահմաններում»:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.