▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Գոռ Վարդանյանն իր ֆիլմերում բռնություն, բաց տեսարաններ նկարահանելու և դրանցում միայն գլխավոր հերոս մարմնավորելու մասին

Չեմ ուզում իջնել այդ մակարդակին, բայց մի փաստ ուզում եմ արձանագրել. Սոս Ջանիբեկյանն անկեղծանում է

Պետության դերը չլինի այլևս մտածել` ինչպես անի, որ գյուղացու կրած վնասը փոխհատուցի. Իգնատի Առաքելյան

Տղա՞, թե՞ աղջիկ...Երևանցիները՝ պտղի սեռով պայմանավորված աբորտների մասին

Վայոց Ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են. ԱԻՆ



2017-08-12 11:02:09

 

Վայոց ձորի Արտավան համայնքի մերձակայքի խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են: Այս մասին  տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Օգոստոսի 10-ին Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մոտ գտնվող անտառում բռնկված հրդեհի (450-500 հա խոտածածկ եւ անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը. տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը մեկնել է դեպքի վայր՝ ուղղաթիռով կրակի օջախների տարածքային զննում իրականացնելու նպատակով:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող եւ ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող եւ 73 աշխատակից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 10-ին Վայոց ձորի Արտավան համայնքի մերձակայքի խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել, որը երկու օր է շարունակվում է: Խոտածածկ տարածքում անզգուշությամբ հրդեհ առաջացնելու կասկածանքով բերման է ենթարկվել Արտավանի 43-ամյա բնակիչը:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.