▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Գոռ Վարդանյանն իր ֆիլմերում բռնություն, բաց տեսարաններ նկարահանելու և դրանցում միայն գլխավոր հերոս մարմնավորելու մասին

Չեմ ուզում իջնել այդ մակարդակին, բայց մի փաստ ուզում եմ արձանագրել. Սոս Ջանիբեկյանն անկեղծանում է

Պետության դերը չլինի այլևս մտածել` ինչպես անի, որ գյուղացու կրած վնասը փոխհատուցի. Իգնատի Առաքելյան

Տղա՞, թե՞ աղջիկ...Երևանցիները՝ պտղի սեռով պայմանավորված աբորտների մասին

Դպրոցի բակում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է



2017-08-12 11:07:10

 

Օգոստոսի 10-ին՝ ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և գոտկային շրջանի կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել 2000 թ. ծնված Արման Մ.-ն և նույն թվականին ծնված Մորիս Խ.-ն:

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Արման Մ.-ին, Մորիս Խ.-ին, ինչպես նաև նրանց տարեկից ընկերոջը՝ մեջքի շրջանում վնասվածք ստացած Արգիշտի Մ.-ին, նույն օրը՝ ժամը 22.30-ին, Դավիթաշեն 2-րդ թաղամասում գտնվող թիվ 192 դպրոցի բակում դանակահարել են ոմն Աֆոնը և նրա ընկերները:

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների և Մաշտոցի բաժնի ոստիկանության վետերաների նախագահի կողմից անցկացած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 11-ին, ժամը 16-ին, բաժին է ներկայացել 2001 թ. ծնված Էդգար Ա.-ն և խոստովանել, որ նշված երեք տղաներին ինքն է դանակով հարվածել:

Ձեռնարկվում են միջոցառումներ Էդգար Ա.-ի ընկերների ինքնությունները պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.