▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Գեղարքունիքում. գյուղապետը պատուհաս է դարձել գյուղացիների համար

 

Shamshyan.com-ը գրում է. Արդեն տևական ժամանակ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Վարդենիսի տարածաշրջանի Շատվան, Գեղամաբակ, Ջաղացաձոր, ինչպես նաև Վարդենիս քաղաքի վարչական տարածքում գտնվող ջրովի հողակտորներ ունեցող 100-ից ավել տնտեսությունների տերեր կանգնել են դառը փաստի առջև: Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանն ու գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ծրագրեր են կազմում՝ գյուղացուն աջակցելու, նրա «մատից փուշ հանելու» համար, այդ ընթացքում Շատվանի, Գեղամաբակի, Ջաղացաձորի, Վարդենիսի ջրովի հողակտորների տերերը կամայական ձևով ինչ-որ երիտասարդ գյուղապետի քմահաճույքով ու «թեթև ձեռքով» զրկվել են ոռոգման ջուր ստանալու հնարավորությունից:

Արդեն 20 օր է, կայքը ստանում է բազմաթիվ ահազանգեր նշված մարդկանցից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ Այրք գյուղի վերոնշյալ երիտասարդ գյուղապետ՝ 34-ամյա Արտյոմ Շաբոյանը (մականունը՝ Կլոր) մարզի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ 60 հեկտարից ավելի կարտոֆիլ և մոտ 1000 հեկտար էլ հացահատիկ է ցանել.

«Բազմաթիվ անգամ դիմել ենք գյուղապետ Ա. Շաբոյանին, սակայն նա իրեն անպարտելի է զգում, քանի որ հայտարարում է, որ մարզում ունի պաշտոնյաներ, ովքեր հովանավորում են իրեն և հայտարարում է, որ լավ է արել, որ փոխել է, ու հիմա հայտնի հեքիաթի հրեշի նման նստել է ջրի պռնկին ու սաղիս կտրել է մեր ցանքատարածությունները ջրելու հնարավորությունից, վերոնշյալ համայնքները սնուցող գետի հունը, իսկ նա կարող է իր քմահաճույքով հանգիստ, առանց որևէ օր ու ժամի ոռոգել իրեն պատկանող ցանքատարածությունները՝ զրկելով խեղճ գյուղացուն հանապազօրյա հաց վաստակելու հնարավորությունից»: 


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին