▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս գիշեր Մոսկվայի օդանավակայանում ՀՀ քաղաքացի է մահացել

 

Ինչպես հայտնում է «Московский Комсомолец»-ը՝  այս գիշեր Մոկսվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ՀՀ քաղաքացի է մահացել:

57-ամյա տղամարդը պետք է դստեր հետ Երևան մեկներ, սակայն ժամը 2:45-ին նա իրեն վատ է զգացել մեկնման սրահում: Տղամարդուն տեղափոխել են բուժկետ, սակայն նրան փրկել չի հաջողվել: Վերջինս մահացել է սուր սրտային անբավարարությունից:

Հայտնի է, որ մինչև օգոստոսի 14-ն ուղևորը բուժվել է հիվանդանոցում թոքերի օնկոլոգիական հիվանդությունից: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին