▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածողները Մոսկվայի հովանավորյալներն են

Հայաստանի անկախության կորստի ջատագով Անդրանիկ Նիկողոսյանը կրկին "եթերում" է...Հիշեցնեմ,որ սույն պնակալեզը երկու տարի առաջ մեզ առաջարկում էր մտնել ՌԴ-ի կազմի մեջ՝որպես գուբերնյա...Ի դեպ,ըստ "խրոնիկ երիտասարդ" Ադրդրանիկի,ՌԴ-ի կազմի մեջ մտնելու համար մենք նույնիսկ պետք է խնդրեինք Մոսկվային...
Բացարձակ մտադրություններ չունեմ անդրադառնալու Մոսկվայում պատսպարված ժամանակակից "Վեստ Սարգիսի" մտքերին,ով շարունակում է իր "ռուսամետությունը"...Միայն մի քանի դրվագ այս ամենագետի հարցազրույցից,որը նա տվել է հայաստանյան կայքերից մեկին...Օրինակ,ես առաջին անգամ իմացա,որ " Ռուսաստանը Սովետական Միության մայրաքաղաքն էր..."Ո՛չ ավել,ո՛չ պակաս...150 միլիոն բնակչություն ունեցող և հիմա էլ աշխարհի ամենամեծ տարածք ունեցող երկիրը համարվող Ռուսաստանն ընդամենը եղել է ԽՍՀՄ մայրաքաղաք...Երևի հենց այդ պատճառով էլ Նիկողոսյանը առաջարկում է,որ ՀՀ-ն դառնա ՌԴ-ի մաս...Մտածում է,որ երբ Պուտինը վերականգնի ԽՍՀՄ-ը, Հայաստանը մեխանիկորեն կդառնա այդ "ռեինկարնացված" պետության մայրաքաղաքի մի մասը...
Բացի այդ,պարզվում է,որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա մենք ավելի շատ խնդիրներ կունենանք...Օրինակ,ըստ տավարիշչ Նիկողոսյանի, "հիմա էլ հրդեհներ, արջեր, գայլեր, օձեր ու գազաններ պետք է հասնեն Երևան, նոր մենք մտածենք մեր խնդիրների մասին..." Պարզվում է նաև,որ եթե մենք ԵԱՏՄ-ում չլինեիք,ապա ՌԴ-ն իր ԻԼ-76 չէր ուղարկի հայաստանյան անտառներում բռնկավծ հրդեհները մարելու համար...Զարմանալ կարելի է սույն պրիմիտիվի մտածելակերպի վրա...Պարզվում է,որ երկրները որևէ տնտեսական կամ ռազմա-քաղաքական կազմակերպության անդամ են դառնում անտառային հրդեհներ մարելու,օձերի,արջերի,գայլերի և այլ կենդանիների դեմ պայքարելու համար...Դե հա,Պուտինն արդեն պայքարում է հրդեհների դեմ,իսկ Նազարբարևը և Բատկան էլ իրար մեջ կբաժանեն կենդանիներին և կպայքարեն նրանց դեմ,որ հանկարծ Երևան չմտնեն...
Զարմանում եմ,որ մեր որոշ ԶԼՄ-ներ հարթակ են տրամադրում սույն անգրագետին,ով ոչ միյան փայլատակում է իր ստրկամտությամբ,այլև անգրագիտությամբ..
Մոսկվայում երբեք չսովորեցին իրենց սխալների վրա և չհասկացան,որ հովանավորելով ժամանակին "անդրանիկնիկողոսյանների" նմաններին կորցրեցին Ուկրաինան,Մոլդովան,Վրաստանը,մերձբալթյան հանրապետությունները և ողջ Արևելյան Եվրոպան...
Մոսկվային դուր են գալիս այն գործիչ-գործիքները,որոնք մշտապես գովերգում և փառաբանում են Ռուսաստանին... Առողջ քննադատությունը Մոսկվայում ընդունվում է որպես թշնամանք...Դե ինչ...Եթե Կրեմլում մտածում են,որ ճիշտ են անում,ապա Անդրանիկ Նիկողոսյանը հենց այն գործիքն է,որի շնորհիվ Հայաստանում հակառուսական տրամադրություններն էլ ավելի կաճեն...

 

Գագիկ Համբարյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին