▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Հյուսիսային Կորեային հրթիռների շարժիչներ վաճառել

Ուկրաինայի պաշտոնյաներն ու վերլուծաբանները հերքում են Հյուսիսային Կորեային հրթիռային շարժիչների տեխնոլոգիա վաճառելու բոլոր մեղադրանքները:

«Ուղղակի անհնար է նման բան իրականացնել գաղտնի կերպով: Հնարավոր է սակայն, որ Հյուսիսային Կորեան ձեռք է բերել այդ տեխնոլոգիաները Ռուսաստանում հրթիռների ապամոնտաժումից հետո», – նշում է ուկրաինական Ռազումկով կենտրոնի վերլուծաբան Միկոլա Սունհուրովսքին:

New York Times թերթում տպագրված զեկույցի հեղինակ Մայքլ Էլեմանը, ով առաջինն էր մատնանշել, որ Փհենյանը կարող էր շարժիչները Ուկրաինայից ձեռք բերել, նշում է, որ Ուկրաինայից բացի Փհենյանին նույն տեխնոլոգիան կարող էր վաճառել նաեւ Ռուսաստանը.

«Դեռեւս պարզ չէ, ինչպես է այն փոխանցվել: Կարծում եմ, աղբյուրը կամ Ռուսաստանն է, կամ էլ Ուկրաինան»:

Ամեն դեպքում, Ուկրաինայի կողմից առաջարկված լայն հետաքննությունը լավ գաղափար է, համոզված են փորձագետները: Նրանց կարծիքով, Ուկրաինայի դեմ նման կարգի մեղադրանքը կարող են խոչընդոտել Կիեւին ԱՄՆ-ի կողմից պաշտպանական զենքի մատակարարմանը:

«Այժմ թեժ քննարկումներ են ընթանում Ուկրաինային զենք տրամադրելու վերաբերյալ, իսկայս պատմությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ գործընթացի վրա », – նշում է ուկրաինական բանակային կենտրոնի վերլուծաբան Իհոր Ֆեդյուկը:

Մինչդեռ Հյուսիսային Կորեան որոշել է նահանջել եւ դադարեցրել է Գուամին ուղղված սպառնալիքները՝ հայտարարելով, որ կսպասի ԱՄՆ-ի հետագա գործողություններին:

Ամերիկայի Ձայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին