▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սասնա ծռերի անդամի մոտ Բեխտերևի հիվանդության վտանգ կա

hovhannes-harutyunyan

A1plus.am-ը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը մտահոգում է նրա պաշտպանին:

«Ըստ բժշկական եզրակացության, որ դեռեւս մայիսի 12-ին եմ ստացել Եվրոպայի թիմից, առողջական վիճակն այնքան վատ է, որ կարող է անկիլոզ առաջանալ, դա նույն Բեխտերևի հիվանդությունն է, այսինքն՝ ծնկան հոդում անշարժություն, որի նշանները կան:  Եթե բուժում, վիրահատություն չիրականացվի, նա ամբողջ կյանքում ստիպված է լինելու անտիբիոտիկներ օգտագործել եւ մնալ հաշմանդամ»,- ասաց նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը:

Չնայած  դատավարությունը դեռ ընթացքի մեջ է՝  Հովհաննես Հարությունյանի գործը արդեն Ստրասբուրգում   է։  ՄԻԵԴ-ը երկու  հարց է  ուղղել  Հայաստանի կառավարությանը՝ նրա առողջական վիճակի  վերաբերյալ։ 2016թ հուլիսի 26-ին  ՊՊԾ գնդում վիրավորված  Հովհաննես Հարությունյանի ոտքում բեկորի 18 մասնիկ կա։ «Ինչպիսի բուժում է ստանում՝ ոտքի վիճակի հետ  կապված, եթե իհարկե այդպիսի բուժում իրականացվում է եւ երկրորդ պահանջվել է բժշկական խմբի կազմը, ինչպես նաեւ պահանջվել է 2017 ապրիլի 12-ին կազմված բժշկական կոնսիլիումի եզրակացությունը, ինչի հիման վրա նա պետք է բուժում ստանար»,- ավելացնում է պաշտպանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին