▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսա՝ պատրոնն անցնում ա գլխիս վերեւով. ինչպես է 17-ամյա չինարեցին պատսպարվել դիպուկահարից

 

Armtimes.com-ը գրում է. Հուլիսի 20-ին Չինարիում հակառակորդի դիպուկահարից մոտ մեկ ժամ պատսպարված 17-ամյա երիտասարդը Չինարիի բնակիչ Աղասի Միրզոյանն է:

Հիշեցնենք, որ այդ օրը հակառակորդի արձակած կրակոցներից Չինարի գյուղը մեծ վնասներ է կրել: Խոշոր չափի վնասներ է հասցվել հատկապես գյուղի ֆերմերներից մեկին: Ֆերմերի անասնագոմի ուղղությամբ արձակված կրակոցների հետեւանքով վառվել է մոտ 3000 հակ խոտ, էլեկտրական աղացը եւ կից շինությունը: Ընդհանուր առմամբ՝ մոտ 12 մլն դրամի վնաս է հասցվել:

Երբ հակառակորդը սկսել է կրակել, 17-ամյա Աղասի Միրզոյանը գյուղի գերեզմանատան տարածքում է եղել՝ անասուններին արոտավայր տանելիս: Աղասի Միրզոյանին փրկել է համագյուղացու շիրմաքարը:

17-ամյա երիտասարդի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Աղասի, ե՞րբ հնչեցին կրակոցները, դուք արդեն գերեզմանատա՞նն էիք:

- Հասել եմ գերեզմանոց, որից հետո էլ կրակոցները հնչեցին:

- Ինչպե՞ս եք նկատել, որ կրակոցները հենց ձեր ուղղությամբ են հնչում:

- Տեսա, որ գլխիս վերեւում պատրոնն անցնում ա:

- Դուք որտե՞ղ եք թաքնվել:

-Թաքնվեցի գերեզմանոցի քարերի հետեւը: Մոտ մեկ ժամ մնացել եմ տենց՝ քարերի հետեւում, կես ժամ էլ պառկած եմ եղել: Հենց վեր էի կենում, որ գնայի, սկսում էին կրակել, հասկացել էին, որ ես ըտեղ եմ, իրենց նշանառության տակ էի: Մեկ ժամ հետո դադարեցրին կրակոցները:

- Ինչի՞ց հետո դադարեցրին, մեր կողմից պատասխան կրակոցներ եղա՞ն:

- Այո, պատասխան կրակոցներից հետո դադարեցրել են կրակել:

Armtimes.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին