▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզաառողջարանային ճամբարներում ամառային հանգիստն է անկացրել 1215 երեխա

Երևանաբնակ՝ զոհված և հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 1215 երեխա ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հունիսի 19-ից երեք հերթափոխով իրենց ամառային հանգիստն են անցկացրել Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային ճամբարներում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական շրջանների ղեկավարները և քաղաքապետարանի պատասխանատուները այդ ժամանակահատվածում պարբերաբար այցելել են ճամբարներ՝ ծանոթանալու երեխաների առօրյային և հանգստի պայմաններին: 
Նշենք նաև, որ երեխաներին բաժանվել է մարզական պարագաներ և մարզահագուստ: Նրանց փոխադրումը կատարվել է հարմարավետ ավտոբուսներով, որոնց, անվտանգությունն ապահովելու նպատակով, ուղեկցել է Ճանապարհային ոստիկանությունը:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին