▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շամիրամի սպանություններից 17 օր անց. որտե՞ղ է սպանության հեղինակը, և ո՞ւր են տանում կասկածները

armlur.am-ը գրում է. Արդեն 17-րդ օրն է, ինչ իրավապահները փնտրում են Շամիրամ գյուղում կրակոցների հեղինակին, սակայն ինչպես ցույց է տալիս իրավիճակը, փնտրտուքները դեռեւս արդյունք չեն տվել:

Ինչպես հայտնի է` օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում սգո սրահում կրակոցներն էին հնչել: Արմավիրի մարզի բնակիչ Թելման Քալաշյանը զինված մուտք էր գործել գյուղում գտնվող սգո սրահ եւ կրակելով սպանել էր 4 հոգու:

Կատարվածից հետո Քալաշյանը փախուստի էր դիմել, եւ մինչ օրս իրավապահները չեն կարողանում նրան գտնել: Ավելին, ոստիկանությունը դեպքից 3 օր անց հայտարարություն տարածեց, որ խոշոր դրամական պարգեւատրում կտրամադրի այն անձանց, ովքեր հավաստի տեղեկություններ կարող են հայտնել Թելման Քալաշյանի գտնվելու վայրի վերաբերյալ, կամ իրական աջակցություն ցուցաբերել նրա հայտնաբերմանը: Ըստ էության անգամ խոշոր դրամական միջոցը իրավիճակը չի փրկում, քանի որ Քալաշյանը ընդհատակ է անցել: 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին