▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչ լինում է, ուրեմն ե ՞ս եմ ասում գնացեք, արեք, ես ընտանիք ունեմ, երեխեք ունեմ, հոգնել եմ արդեն». Ռուբեն Հայրապետյան

Սևան-Երևան մայրուղու վրա կրակոցների և 24-ամյա երիտասարդի դաժան ծեծը կապվում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ:

Փաստինֆո-ի տեղեկություններով՝ երիտասարդը մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի էր ենթարկվել այն բանի համար, որ հանդգնել է Ռուբեն Հայրապետյանի հորաքրոջ թոռնուհուն հրավիրել իր ծննդյան արարողությանը։

Դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 14-ին. 24-ամյա երիտասարդի ավտոմեքենայի վրա կրակել էին, ապա փայտով և մետաղյա ձողով վնասել այն:

Դրանից  հետո էլ մի խումբ տղաներ նրան ծեծի էին ենթարկել, որից հետո  նստեցրել էին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի մեջ ու տեղափոխել Ավանում գտնվող մի սրճարան, որտեղ ևս նրան ծեծել էին:

Երիտասարդը, ստացած վնասվածքներով, գտնվում է հիվանդանոցում

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր անվան հետ կապվող դեպքին՝ Ռուբեն Հայրապետյանը ասել է. « Զանգեք հորաքրոջս, հորաքրոջս տղաներին, հորաքրոջս ամուսնուն, եթե իմ բարեկամներից մեկը սրիկա է, ես մեղավո ՞ր եմ: Սենսացիա ՞ եք անում, խելացի լրագրողնե ՞ր եք, ինչ լինում է, ուրեմն ե ՞ս եմ ասում գնացեք, արեք, ես ընտանիք ունեմ, երեխեք ունեմ, հոգնել եմ, արդեն»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին