▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճշտվում է Բարսելոնայում տուժածների թվում հայերի ու ՀՀ քաղաքացիների առկայությունը

Իսպանիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է Բարսելոնայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածների թվում հայերի ու ՀՀ քաղաքացիների առկայությունը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Բարսելոնայում մարդկանց բազմության մեջ փիքափի մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի:  Դեպքի հետևանքով վիրավորների թիվը 56 է: Ոստիկանությունը տեղի ունեցածը գնահատել է որպես ահաբեկչություն:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:

Այս մասին հաղորդում է իսլամիստների հրապարակումներին հետևող SITE Intel Group‏ մոնիթորինգային խմբի թվիթերյան էջը՝ նշելով, որ այդ լուրը տարածել է ԻՊ-ին ենթակա լրատվական աղբյուրը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին