▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ամենը գալիս է «Կգնաս չաստ քոնը կդնես» խորհրդից

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Օրեր առաջ բանակում անձնական խնդիրներ պարզելու հետևանքով զինվոր ինքնասպան եղավ: Զինվորը վիճել էր քրոջ նախկին ամուսնու ընկերների հետ, փոխադարձ հայհոյել են իրար և ինքնասպանություն է գործել:

Ես կրկին անգամ համոզվում եմ, որ այս ամենը գալիս է մեր հասարակությունից, «կգնաս չաստ քոնը կդնես» խորհուրդներից, «գնա սպա դառի, որ մեզ կռիշ լինես, բիզնես անենք» մտածողներից:

Զինվորը և սպան այլ մոլորակից չեն իջել, նրանք մեր հետ ապրում են նույն քաղաքում, նույն երկրում: Վերջին շրջանում ինչ ասես չտեսանք՝ կացինով քնած մարդ սպանել ու թաքուն թաղել, սգո սրահում մարդկանց գնդակահարել ու էլի հազար ու մի բան, որ հնչեղություն չեն ստացել, բայց գտնվում են ոստիկանության թղթապանակներում: Իսկ եթե նման դեպքերը մեզ մոտ արդեն սովորական են դարձել ուրեմն պարզ է, որ դրանք մտնելու են բանակ ու ոչ միայն բանակ նաև մնացած բոլոր ոլորտներ: Իրականում գրեթե տարբերություն չկա մարդասպանը զինվոր է, սպա է, վարորդ է, վարսավիր է, թե մատուցող է:

Բանակում կատարված ցանկացած
սպանության կամ ինքնասպանության մեջ հավասարապես մեղավոր են սպաները, զինվորները ու այդ զինվորին ու սպային դաստիարակողները:

Աշոտ Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին