▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ուսանողուհին հազիվ է փրկվել Բարսելոնայի ահաբեկչությունից

armeniasputnik.am-ը գրում է. Նոնա Մելիքյանը մինչև հիմա ուշքի չի գալիս: Բարսելոնայի կենտրոնական Լա Ռամբլա փողոցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ժամական հենց այդ փողոցում էր: Աչքով է տեսել, թե ինչպես է սպիտակ մինիվենը մխրճվել մարդկանց բազմության մեջ ու տրորել նրանց, հետո՝ կանգնել անիվների տակ հայտնված մարդկանց քանակի պատճառով: Տեսածը միանգամից չի հասկացել, գլխի է ընկել՝ ինչ է կատարվում, երբ մարդիկ սկսել են վազել իր ուղղությամբ,ինքն էլ նրանց հետ: Վազելով, ընկնել-վեր կենալով մի կերպ հասել է հարակից նեղ փողոցներից մեկի դեղատունը:

«Երբ դեղատնից դուրս եկա, տեսա, որ հիմա էլ հակառակ ուղղությամբ են մարդիկ դեպի ինձ վազում, այսինքն՝ոչ թե Ռամբլայից, այլ դեպի Ռամբլա: Պարզվեց` հենց այդ ուղղությամբ է գնացել ավտոմատով զինված ահաբեկիչներից մեկը, և հիմա էլ մարդիկ նրանից էին փախչում: Հարակից խանութներն այդ ժամանակ փակել էին իրենց երկաթե վարագույրները, ու հավաքված մարդիկ պաշտպանվելու տեղի չունեին, մնում էր միայն վազել»,- պատմում է Նոնան:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին