▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը գերմանաբնակ թուրքերին կոչ է արել ձայն չտալ Մերկելի կուսակցությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայում բնակվող թուրքերին կոչ է արել այդ երկրում կայանալիք առաջիկա ընտրություններին չքվեարկել կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական, ինչպես նաև Սոցիալ-դեմոկրատական ու Կանաչների կուսակցություններին: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ ուրբաթօրյա նամազից հետո լրագրողների հետ հանդիպած էրդողանը մասնավորապես ասել է. «Գերմանիայում ընտրություններից 25-30 օր առաջ Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալ դեմոկրատական ու Կանաչների կուսակցության մոտ այնպիսի տրամադրվածություն կա, թե Թուրքիայի վերաբերյալ ինչքան կոշտ արտահայտվեն, այնքան շատ ձայն կհավաքեն: Ես էլ Գերմանիայում բնակվող բոլոր ազգակիցներիս կոչ եմ անում, որ հանկարծ չսխալվեն ու այդ կուսակցությունների չաջակցեն՝ ո՛չ «Քրիստոնեադեմոկրատական կուսակցությանը», ո՛չ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, ո՛չ էլ կանաչների կուսակցությանը: Դրանք բոլորը Թուրքիայի թշնամիներն են: Աջակցե՛ք այն կուսակցություններին, որոնք Թուրքիայի դեմ թշնամություն չեն անում՝ անկախ նրանից, թե դրանք առաջնային կուսակցություններ կլինեն, թե՝ երկրորդական: Քանի որ սա արդեն Գերմանիայում ապրող իմ հայրենակիցների պատվի հարցն է»: Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին այն ժամանակ, երբ 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա: Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին: Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանեցին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով: Գերմանիան որոշում կայացրեց իր զինվորականներին Ինջիրլիքից դուրս բերել և տեղափոխել այլ երկիր:

 Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին