▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է պատասխան տալու Խոսրովի արգելոցում տեղի ունեցած աղետի համար

Խոսրովի արգելոցում բռնկավծ հրդեհը էկոլոգիական աղետ է Հայաստանի նման երկրի համար,որտեղ անտառները և վայրի կենդանիներն առանց այդ էլ "դեֆիցիտ" են...
4-րդ դարում Արշակունիների դինաստիայի Խոսրով Բ թագավորի կողմից տնկված անտառին երևի ամենամեծ վնասը հասցվեց 21-րդ դարում...Հիշեցնեմ,որ Խոսրովի անտառ պետական արգելոցի ընդհանուր մակերեսը 27 հզր հա է...Այրվել է 1000 հա, այսինքն՝ արգելոցի 3,7%-ը...Սա,ի դեպ,պաշտոնական տվյալներ են...
Ես մի կողմ եմ թողնում ԱԻՆ-ի և Բնապահպանության նախարարությունների բացարձակ չպատրաստված լինելը այսպիսի աղետներին...Բայց ինձ մի քանի հարց է հետաքրքրում...Նախ,ի՞նչն է եղել հրդեհի պատճառը...Ես գիտեմ,որ Ռուսաստանում անտառային հրդեհների հիմնական պատճառները շոգ եղանակների պատճառով ինքնահրկիզվող տորֆն է և մարդկային գործոնը...Եվրոպայի ամենահրդեհավտանգ երկներից մեկում՝ Պորտուգալիայում, ըստ Պորտուգալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալության մամուլի քարտուղար Պատրիսիա Գասպարիի,անտառային հրդեհների 90%-ը մարդածին բնույթ ունեն` լինի դա անփութության հետևանքով, թե միտումնավոր...Թե ի՞նչ է եղել Խոսրովի անտառում բռնկած հրդեհի պատճառը կարելի էր պարզել ընդամենը մի քանի օրում...Բայց մեր պատկան մարմինները լռում են....Ես որպես ՀՀ քաղաքացի ցանկանում են իմանալ,թե ու՞մ կամ ինչի՞ պատճառով այսպիսի աղետ տեղի ունեցավ 1958 թ-ին կազմավորված արգելոցում...
Հայաստանում այսպիսի շոգեր միշտ էլ լինում են,բայց չգիտես ինչու՛ հենց այս տարի բռնկվեց Խոսրովի անտառը...
Ցիվիլ երկրներում այսպիսի աղետների ժամանակ "գլուխներ են թռնում"....
Ամենաքիչը,Խոսրովի արգելոցի տնօրենին կձերբակալեին,իսկ բնապահպանության նախարարն էլ կազատվեր պաշտոնից... Բայց դա քաղաքակիրթ երկրներում...Իսկ մեզ մոտ բոլորն իրենց պաշտոններում են...Ու հիմա նրանք ամեն ինչ կանեն,որ թաքցնեն իրականությունը...Ամենաշատը,մի քանի "կիլկիների" կզոհեն՝ժողովրդի աչքին թոզ փչելու համար,որ "շնաձկները" ազատության մեջ մնան...
Ասածիս ապացույցը.Վայոց ձորի Արտավան գյուղի մոտակայքում բնկված անտառային հրդեհի մեղավորը ժամեր անց պարզվեց... Գյուղացիներից մեկն էր դրա "հեղինակը"...Բայց Խոսրովի անտառում տեղի ունեցած աղետի հեղինակներին և մեղավորներին դեռ մինչև հիմա չեն բացահայտել...
Հ.Գ.Անպատժելիությունը նոր հանցանքներ է ծնելու և ավելի սարսափելի...

Գագիկ Համբարյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին