▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթար՝ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին. տուժածների թվում է երկու երեխա

Օգոստոսի 20-ին, ժամը 14:54-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին՝ Լեջան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-33 ավտոճանապարհի Ստեփանավան-Ալավերդի հատվածի 4-րդ կմ-ին «Toyota Mark X» մակնիշի 34 MN 417 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորներ՝ 2009 թ. ծնված Ս. Ս.-ը, 2006 թ. ծնված Գ. Ս.-ը և 1986 թ. ծնված Թ. Ե.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ստեփանավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին