▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դամասկոսի արդյունաբերական ցուցահանդեսի տարածքի հրթիռակոծության արդյունքում տուժածների թվում հայեր չկան

Դամասկոսի արդյունաբերական ցուցահանդեսի տարածքի հրթիռակոծության արդյունքում ՀՀ դիվանագետներն անվնաս են:

ՀՀ ԱԳՆ նախնական տվյալներով` տուժածների թվում հայեր չկան։

Հիշեցնենք, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հրաձգության է ենթարկվել միջազգային ցուցահանդեսի անցկացման տարածքը, ինչի հետևանքով մահացել է 4 և տուժել առնվազն 4 մարդ,- ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է անվտանգության ուժերում իր աղբյուրը։

Նրա խոսքով՝ գնդակոծությունն իրականացվել է Դամասկոսի Արեւելյան Գուտա արվարձանից, զինված խմբավորումների կողմից։

Դամասկոսում այս տարի միջազգային արդյունաբերական ցուցահանդեսն անցկացվել  է վեցամյա ընդմիջումից հետո առաջին անգամ։ Ցուցահանդեսին ներկայացված են 43 երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, ինչպես նաև մի շարք արաբական, եվրոպական և ասիական պետությունների ընկերություններ և դեսպանություններ։

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ Դամասկոսի միջազգային ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանը, որի տաղավարը ներկայացնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը` ՀՀ առևրտաարդյունաբերական պալատի և Սիրիա-հայկական գործարար խորհրդի հետ համագործակցությամբ։ Տաղավարի այցելուներին ներկայացվում է ՀՀ տնտեսությունը և զարգացման հեռանկարները, երկրում իրականացվող ներդրումային քաղաքականությունը, ինչպես նաև տրամադվրում տեղեկատվություն հիմնական արտադրողների, այդ թվում սննդամթերքի և ջրի, քարի արդյունահանման և վերամշակման, ոսկերչության և բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում աշխատող ընկերությունների մասին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին