▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության գործով ցուցմունք կտան ընթերակաները

Armtimes.com-ը գրում է. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր, երկարատեւ դադարից հետո, շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի, եւ նրա երկու ընկերների սպանության գործով դատական նիստը:

Մինչ դատաքննության ավարտն այսօր մեղադրող դատախազները լրացուցիչ միջնորդություն ներկայացրեցին՝ գործում եղած մի քանի արձանագրությունները հետազոտելու վերաբերյալ: Ամբաստանյալներ Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ), Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) եւ Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծըգլ) պաշտպան Լուսինե Սահակյանը, սակայն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դատարանը գործում եղած նյութերը համարել է հետազոտված: «Հիմա եթե մեկ-մեկ սկսենք հետազոտել, ապա մենք էլ բավականին փաստաթուղթ ունենք հրապարակելու, բայց քանի որ համարվել է հետազոտված, մենք կանգ չենք առել կոնկրետ փաստաթղթերի վրա»,- ասաց Սահակյանը:

Մեղադրող դատախազներն էլ ասացին, որ եթե ավելի վաղ գործի նյութերը համարվել են հետազոտված, ապա իրենք խնդիր չեն տեսնում. ուստի դատարանը որոշեց այդ արձանագրությունները եւս համարել հետազոտված:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին