▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լատվիան գրավել է «Աղդամը»...Ադրբեջանում հիստերիա է

Քանի օր է ալիևյան ԶԼՄ-ներից մեկին հանգիստ չի տալիս "Աղդամ" պորտվեյնը...Սույն էժանագին թույլ ալկոհոլային խմիչքը ամենապոպուլյարն էր նախկին ԽՍՀՄ տարածքում... Երկար տարին էլ այդ պորտվեյնի մասին մոռացել էին Ադրբեջանում...Սակայն վերջերս եվրոպական երկրներից մեկում բնակվող մի ազերի խանութում տեսել էր "Agdams" ապրանքանիշով գինիներ և դա պատճառ դարձավ,որ Բաքվում սկսեն հետաքննություն անցկացնել,թե ով է արտադրում այդ խմիչքը...Ի զարմանս ադրբեջանցիների պարզվեց,որ "Agdams" ապրանքանիշը պատկանում է բրիտանացի միլիարդատեր Յուրի Շեֆլերի ղեկավարած S.P.I. Group հոլդինգին,ով բացի այդ գինուց արտադրում է նաև Խոհրդային Միությունում հայտնի լատվիական բալզամը...Լատվիացիները "Agdams"-ի արտադրությունը և արտահանումը պատճառաբանում են այն հանգամանքով,որ դեռ ԽՍՀՄ ժամանակներից "Աղդամ" պորտվեյնը արտադրվել է նաև Լատվիայի տարածքում և ԽՍՀՄ փլուզումից հետո այդ գործարանը պահպանել է այդ ապրանքանիշով պորտվեյն արտադրելու իրավունքը,որը հիմա հայտնի Latvijas balzams ԲԸ-ն է... 
Սակայն Ադրբեջանում լատվիացիների կողմից "Աղդամ"-ի "գրավումն" այնքան ծանր են տարել,որ իրենց ալկոհոլային խմիչքներ արտադրողներին առաջարկել են Ադրբեջանի տարածքում արտադրել հայտնի "Riqa balzamı"-ն,իսկ համապատասխան կառույցներին էլ՝բողոքել Ռիգայի դեմ...Իրենց շանտաժը ազերիները նաև ուղղել են Լատվիայի նախկին նախագահ Վալդիս Զատլերսին,ով շատ տխրեցրել է Բաքվի մեծամիտներին..."Մի անհանգստացեք...Ձեզ մոտ չի ստացվի արտադրել "Riqa balzamı"-ն,քանի որ արտադրողը դրա բաղադրությունը գաղտնի է պահում...",-ասել է Լատվիայի նախկին նախագահը...Զատլերսը նաև հասկացրել է ադրբեջանցիներին հեռու նմալ դատարաններից,քանի որ լատվիացի արտադրողների հետ պայքարում պարտվել են նույնիսկ ռուսները,որոնք չեն կարողացել Միջազգային արբիտրաժային դատարանում ապացուցել,որ "Cтоличная" և "Московская" օղիները ռուսական ապրանքանիշեր են կամ "Мишка косолапый" կոնֆետի սեփականատերը մոսկովյան հայտնի "Красный Октябрь" հրուշակեղենի գործարանն է...Այդ բոլոր ապրանքանիշներով ապրանքները շատ մեծ հաջողությամբ արտադրվում են լատվիացիների կողմից,որոնք մեծ մասը վաճառվում է Եվրամիության շուկայում և ԱՄՆ-ում...
Դե ինչ...24 տարի առաջ ադրբեջանցիները կորցրեցին բոլշևիկների նվերը՝Ակնա (Աղդամ) քաղաքը,որի անունով էլ կոչվում էր այդ էժան պորտվեյնը...Ակնան հիմա վերադարձել է իր նախկին տերերին...Իսկ հիմա էլ ազերիները կորցրեցին այդ քաղաքի անունը կրող պորտվեյնի նկատմամբ ունեցած մենաշնորհը...Հայերին հասավ քաղաքը,իսկ լատվիացիներին՝ապրանքանիշը...
Հ.Գ.ԽՍՀՄ-ում ամեն հանրապետություն իր "բրենդներով" էր ներկայանում...Օրինակ՝նույն լատվիացիները Ռիգայի բալզամով,ուկրաինացիները՝սալով կամ "Կիևյան տորթերով",վրացիները՝գինիներով,հայերը՝կոնյակով և այլն...Իսկ այ Ադրբեջանին հիշում են այդ էժանագին պորտվեյնով...Այդ պորտվեյնի ապրանքանիշի կորուստը ողբերգություն է Բաքվի համար...Դրա համար էլ այսպիսի վայնասուն են դրել...
Հայկական և այլ բնիկների խոհանոցների հետևից ընկնելով և փորձելով սեփականաշնորհել դրանք,Բաքվում հապաղեցին և կորցրեցին իրենց միակ հարստությունը՝"Աղդամ" պորտվեյնը...

 

Գագիկ Համբարյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին