▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը շարունակում է ռազմական տեխնիկա կուտակել Նախիջևանում

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:  

Համացանցում է հայտնվել Նախիջևանում ադրբեջանցիների կողմից ռուսական ՍՈւ-25 ռազմական ինքնաթիռների ուսումնական թռիչքները ցուցադրող տեսանյութը:

Այս տեղեկատվությունը ևս մեկ անգամ հերքում է փորձագիտական-զինվորական այն տեսակետը, որ վերջին շրջանում նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ռազմական տեխնիկայի կուտակումները ունեն գլխավորապես պաշտպանական առաքելություն` Հայաստանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների ձեռնարկման չեզոքացման նպատակով. ՍՈւ-25 ռազմական ինքնաթիռների ցուցադրական թռիչքները, որոնք նախատեսված են մարտի դաշտում ցամաքային զորքերի աջակցման նպատակով, լուրջ մարտահրավեր պետք է համարել Հայաստանի մայրաքաղաքի անվտանգության ապահովման տեսանկյունից:

Կարևորագույն հարցերից մեկն էլ անշուշտ վերաբերում է հնարավոր ռազմական սպառնալիքի պարագայում Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման արդյունավետության և մեր համարժեք գործողությունների խնդրին:

Եվս մեկ անգամ փաստենք, որ Նախիջևանի ռազմականացումը կրում է գերազանցապես հարձակողական նշանակություն և իրատեսաբար լուրջ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի պաշտպանական անվտանգությանը:


Կարեն Վերանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին