▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքրիկ Նարեն կրկին ունի մեր օգնության կարիքը

 

 

Նարեն Լոռու մարզի Ագարակ գյուղից է: Ծնվել է 2012 թվականին: Ընտանիքի 3-րդ զավակն է: Մայրն անընդհատ գտնվել է բժշկական հսկողության տակ և մասնագետները երբևէ խնդիր չեն նշել: Փոքրիկը ծնվել է ՄՈՒԿ ախտորոշմամբ՝ ախտահարված էր կոնքազդրային հոդը: Արաբկիր ԲԿ-ն բուժման և վիրահատական ողջ ծախսերը վերցրել է իր վրա, սակայն տեղադրվող իմպլանտն արժեր 800 դոլլար և ծնողներն ի վիճակի չէին այն գնելու: Վիրահատությունը անհապաղ Էր և շատ անհրաժեշտ, օրն արդեն նշանակված էր՝ 22.06.2017թ., եթե հանրության աջակցությունը չլիներ, այսօր փոքրիկ Նարեի վիրահատությունը իրականություն չէր դառնա:

Այժմ փոքրիկը պետք է անցնի վերականգնողական կուրս: Այն պետական  պատվերով կարելի է իրականացնել տարեկան երկու անգամ, սակայն պետք է կատարվի առանց ընդհատումների:  Ընտանիքը բազմանդամ է՝ յոթ հոգի և սոցիալապես անապահով: ՈՒստի դիմում ենք մեր ողջ հայությանը՝ օգնել ընտանիքին փոքրիկի վերականգնողական բուժումն իրականացնել առանց ընդմիջումների, դրա համար ընտանիքին անհրաժեշտ է 1500 դոլարին համարժեք դրամ, որով կիրականացվի բոլոր մասնավոր բուժումները և փոքրիկը կկարողանա ինքնուրույն քայլել: 

Նարեի ծնողների հեռախոսահամարներն են՝ +37493 058 292, +37477 461 302:

Նարեի հայրիկի` Արամ Չոբանյանի անունով ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում բացվել են հաշվեհամարներ.

16033104575907 ՀՀ դրամ;

16033104575908 ԱՄՆ դոլար;

16033104575909 ԵՎՐՈ;

16033104575910 ՌԴ ռուբլի;

SWIFT:ARMJAM22

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին