▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևան քաղաքում առանձնատուն է այրվել

 

Օգոստոսի 23-ին, ժամը 18:34-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գոմաձոր թաղամասում այրվում է առանձնատուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գոմաձոր թաղամասի Պարույր Սևակ փողոցի թիվ 4 հասցեում գտնվող Հ. Ա.-ին պատկանող առանձնատան 2-րդ հարկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել՝ 19:20-ին:

Այրվել է հյուրասենյակի փայտյա հատակը (մոտ 10 քմ), ծխացել՝ հյուրասենյակի բազմոցը և մահճակալը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին