▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ադրբեջանցիներին անակնկալ է սպասվում.Ճոյտը խաղաղության կոչով ֆիլմն է տանում այնտեղ

Առևտրային գործընկեր լինելուց բացի,Հայաստանն ավելի ընդգրկուն դերակատարի առաքելություն ունի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Եթե այդ հարաբերություններն արժեքավոր լինեին, հորս կյանքի վերջին օրերին մենք չէինք պահի նրան, այլ դա կաներ նրա կինը. Սոս Ջանիբեկյան

Հայկական հարսանեկան ավանդույթների մուսուլմանական ծագման ու օրալ սեքսի մասին․18+

Աշոտ Կարապետյանին հայտնի է եղել ՊՊԾ գնդի վրա հարձակման մասին. Անդրիաս Ղուկասյան



2017-09-12 17:38:49
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը:
Ղուկասյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսին Սաղրի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:
Նիստը սկսվելուն պես դատավորը հրապարակեց Անդրիաս Ղուկասյանի միջնորդության որոշումը՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարակ հայտնելու վերաբերյալ: Դատարանն այսպիսով որոշեց մերժել Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը:
Նշենքմ որ այսօր եւս նիստին չէին ներկայացել գործով վկաներն եւ 36 տուժող ոստիկանները: Դատական նսիտերի դահլիճում էին այսօր ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը եւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Դատարանն այսօր ճշտեց Անդրիաս Ղուկասյանի ինքնությունը:Ի պատասխան դատավորի հարցերի, Ղուկասյանն ասաց, որ երեք երեխա ունի, մեկը՝ անչափահաս. ֆիզիկապես առողջ է: Նա ասաց, որ նախկինում դատապարտված չի եղել, գիտական հոդվածների հեղինակ է, ղեկավարել է «Ռադիոհայ» ՍՊԸ-ն եւ ճարտարապետների ընկերություն, որն առողջապահության եւ անվտանգության ոլորտի նախագծերով է զբաղվում: Դատարանը Ղուկասյանին ծանոթացրեց իր իրավունքների եւ պարտականությունների մասին:
Մինչ դատաքննության անցնելը Անդրիաս Ղուկասյանը միջնորդություն ներկայացրեց իր հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները ճանաչվեն որպես անթույլատրելի ապացույցներ, քանի որ դրանք շինծու են: Ըստ այդմ՝ ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը 2016 թվականի հունիսի 20-ին միջնորդություն է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ Անդրիաս Ղուկասյանի  հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ հետախուցական միջոցառում իրականացնելու մասին, ինչը դատարանը բավարարել է:
«Ըստ միջնորդության՝  Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին,  որ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի դեկտեմբերի վեցի սահմանադրական հանրաքվեի նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածում ծրագրում է քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերածել զանգվածային անկարգությունների: ԱՅս հարցում նրան օժանդակում են Պավել Մանուկյանը եւ Վիկտոր Դավթյանը: Նախ, այդ ժամանակ անհնազանդություններ չկային…Ոստիկանությունը հեռախոսազանգերի վերահսկողության միջոցով ակնկալել է ստանալ տեղեկատվություն, որը թույլ կտա կանխել իբր թե նախապատրաստվող հանցագործությունը: Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվեց հեռախոսազանգերը գաղտնալսելը թույլատրվել է երկու ամիս ժամկետով:
Այնուհետեւ Անդրիաս Ղուկասյանը միջնորդեց ՀՔԾ-ից պահանջել եւ դատարան ներկայացնել 2016 թ հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Սասնա ծռերի եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած բամակցությունների հեռախոսային խոսկացությունների ձայնագրությունները ե տեսագրությունները:
«Քրեական գործի նյութերից պարզ է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին վերագրվում են գործողություններ, որոնք նրանք չեն կատարել: Մասնավորապես,  հուլիսի 17-ի առավոտյան փոխհրաձգության արդյունքում «Սասնա ծռերի» կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորում է ստացել մի քանի ոստիկան, այդ թվում՝ ավագ լեյտենանտ Ռոբերտ Հայրապետյանը (խոսքը՝ 02-ի օպերատորի մասին է,-հեղ.), սակայն փորձագետի եզրակացության համաձայն՝ Հայրապետյանի մարմնից հանված գնդակի կաղապարը կրակված չէ ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից հանձնված ոչ մի ինքնաձիքից: Այն կրակված է գործարանային արտադրության մեկ այլ զենքից: Չնայած դրան, այդ գործողությունը «Սասնա ծռերին» է վերագրվում: Քանի դեռ ապացուցված չէ «Սասնա ծռերի» կողմից հանցագործությունների կատարումը, չեն կարող լինել բավարար հիմքեր՝ «Սասնա ծռերի» հետ համակատարմամբ նշված հանցագործությունների կատարման հանցափորձը ինձ վերագրելու համար: Ուստի միջնորդում եմ փորձագետի եզրակացությունը կցել գործի նյութերին եւ հետազոտել որպես ապացույց»,-հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը:
Նրա հաջորդ միջնորդությունը նոր վկա՝ Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին ներգրավելու մասին էր: Որպես միջնորդության հիմնավորում Ղուկասյանը նշեց հետեւյալը. «2016 հունիսի 24-ին ոստիկանության Երեւանի վարչության պետ Աշոտ Կարապետյանից անձամբ տեղեկացա, որ իշխանություններն ունեն տեղեկություն՝ Սեֆիլյանի համախոհների կողմից հնարավոր հարձակման մասին, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ՊՊԾ գնդի պահպանման ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվում: Աշոտ Կարապետյանին ի պաշտոնե հայտնի է եղել ՊՊԾ գնդի վրա հարձակման  մասին: Ինչո՞ւ տեղյակ լինելով հարձակման մասին՝ չեն ուժեղացրել ՊՊԾ գնդի պահպանությունը: Ինչո՞ւ հարձակման մասին իմանալուց րոպեներ անց փոխոստիկանապես Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կամավոր ներս են մտել ՊՊԾ գնդի տարածք: Ինչո՞ւ հուլիսի 17-ին ոստիկանության զրահամեքենան կրակ արձակեց «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ բարձրաստիճան ոստիկանների ուղղությամբ: Ովքե՞ր են եղել այն անձինք, որոնց կրակոցից վիրավորվել է ոստիկան Ռոբերտ Հայրապետյանը: Ինչո՞ւ հուլիսի 29-ի հանրահավաքից առաջ, երբ հայտարարվեց «Սասնա ծռեր» խմբի հետ իշխանությունների բանակցությունների վերսկսման մասին, իրավապահները փոխհրաձգություն հրահրեցին, որի հետեւանքով վիրավորվեցին խմբի երկու անդամները»:
Դատարանը սակայն մերժեց Աշոտ Կարապետյանին որպես վկա հարցաքննելու միջնորդությունը, իսկ փորձագետի եզրակացությունը գործին կցելու միջնորդությունը բավարարեց: 
Նշենք, որ Աշոտ Կարապետյանը Երեւանի ոստիկանապետի պաշտոնից ազատվել է 2016 թվականի օգոստոսին եւ ուղարկվել կադրերի ռեզերվ:

armtimes.com գրում է. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը:

Ղուկասյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսին Սաղրի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:

Նիստը սկսվելուն պես դատավորը հրապարակեց Անդրիաս Ղուկասյանի միջնորդության որոշումը՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարակ հայտնելու վերաբերյալ: Դատարանն այսպիսով որոշեց մերժել Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը:

Նշենք, որ այսօր եւս նիստին չէին ներկայացել գործով վկաներն եւ 36 տուժող ոստիկանները: Դատական նսիտերի դահլիճում էին այսօր ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը եւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Դատարանն այսօր ճշտեց Անդրիաս Ղուկասյանի ինքնությունը:Ի պատասխան դատավորի հարցերի, Ղուկասյանն ասաց, որ երեք երեխա ունի, մեկը՝ անչափահաս. ֆիզիկապես առողջ է: Նա ասաց, որ նախկինում դատապարտված չի եղել, գիտական հոդվածների հեղինակ է, ղեկավարել է «Ռադիոհայ» ՍՊԸ-ն եւ ճարտարապետների ընկերություն, որն առողջապահության եւ անվտանգության ոլորտի նախագծերով է զբաղվում: Դատարանը Ղուկասյանին ծանոթացրեց իր իրավունքների եւ պարտականությունների մասին:

Ոստիկանության միջնորդության  հիմքում սուտ եւ անհեթեթ տեղեկություններ են: Ես երբեւէ զանգվածային անկարգություններ չեմ ծրագրել, Պավել Մանուկյանի,Վիկտոր Դավթյանի եւ Քերոբ Ղազարյանի հետ անձնական շփումներ չեմ ունեցել, նրանց հեռախոսահամարները չեմ ունեցել, նրանց հետ չեմ զրուցել: Բացի այդ հանրավքեն տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին. Հունան Պողոսյանի կողմից միջնորդություն ներկայացնելուց կես տարի առաջ: Սուտ տեղեկությունների հիման վրա իմ հանդեպ հարուցվել է կեղծ քրեական գործ, որի ընթացքն անգամ ինձ հայտնի չէ: Ոստիկանությունն անօրինական վերահսկողություն է սահմանել իմ անձնական եւ քաղաքական կյանքի եւ գործունեության հանդեպ»,-հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը:

Մեղադրող դատախազ  Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ միջնորդությունը պետք է ներկայացվի գործում առկա նյութերը հետազոտելուց հետո միայն:

Նման դիրքորոշման էր նաեւ նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը. ուստի Ղուկասյանի այս միջնորդությունը դատարանն այս փուլում քննության չառավ:  

Միջնորդություն ներկայացրեց նաեւ Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ հեռախոսազանգերի գաղտնալսումները պահանջելու մասին միջնորդություն ներկայացրեց, որը գործի նախաքննության ժամանակ մերժել էր քննիչը:

Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ համապատասխան մարմնից պահանջելով բոլոր հեռախոսային խոսակցությունները: Դրանք ծանոթալուց հետո  ապացույցների հետազոտման փուլում կներկայցվեն կողմերին:

Նրա հաջորդ միջնորդությունը նոր վկա՝ Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին ներգրավելու մասին էր: Որպես միջնորդության հիմնավորում Ղուկասյանը նշեց հետեւյալը. «2016 հունիսի 24-ին ոստիկանության Երեւանի վարչության պետ Աշոտ Կարապետյանից անձամբ տեղեկացա, որ իշխանություններն ունեն տեղեկություն՝ Սեֆիլյանի համախոհների կողմից հնարավոր հարձակման մասին, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ՊՊԾ գնդի պահպանման ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվում: Աշոտ Կարապետյանին ի պաշտոնե հայտնի է եղել ՊՊԾ գնդի վրա հարձակման  մասին: Ինչո՞ւ տեղյակ լինելով հարձակման մասին՝ չեն ուժեղացրել ՊՊԾ գնդի պահպանությունը: Ինչո՞ւ հարձակման մասին իմանալուց րոպեներ անց փոխոստիկանապես Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կամավոր ներս են մտել ՊՊԾ գնդի տարածք: Ինչո՞ւ հուլիսի 17-ին ոստիկանության զրահամեքենան կրակ արձակեց «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ բարձրաստիճան ոստիկանների ուղղությամբ: Ովքե՞ր են եղել այն անձինք, որոնց կրակոցից վիրավորվել է ոստիկան Ռոբերտ Հայրապետյանը: Ինչո՞ւ հուլիսի 29-ի հանրահավաքից առաջ, երբ հայտարարվեց «Սասնա ծռեր» խմբի հետ իշխանությունների բանակցությունների վերսկսման մասին, իրավապահները փոխհրաձգություն հրահրեցին, որի հետեւանքով վիրավորվեցին խմբի երկու անդամները»:

 

Դատարանը սակայն մերժեց Աշոտ Կարապետյանին որպես վկա հարցաքննելու միջնորդությունը, իսկ փորձագետի եզրակացությունը գործին կցելու միջնորդությունը բավարարեց: 

 

Նշենք, որ Աշոտ Կարապետյանը Երեւանի ոստիկանապետի պաշտոնից ազատվել է 2016 թվականի օգոստոսին եւ ուղարկվել կադրերի ռեզերվ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.