▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք տղամարդը դանակահարելով սպանել է իր հայ սիրուհուն, ապա` կտրել նրա կոկորդը

Թուրքիայի Անթալիա նահանգի Դեմրե քաղաքում սպանվել է ծագումով հայ Վրաստանի քաղաքացի 51-ամյա Աննա Սաֆարյանը: Այս մասին հայտնում է թուրքական Milliyet-ը: Հանցագործության հետքերով ձերբակալվել է 44-ամյա, Օ․Զ․-ն որը տեղացի է եղել: Բերման ենթարկելու ժամանակ նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:

Պարզվել է, որ որոշ ժամանակ սիրային կապի մեջ է եղել 51-ամյա Աննա Սաֆարյանի հետ։ Հերթական հանդիպման ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջեւ, որի ժամանակ Օ․Զ․-ն սկսել է դանակահարել Աննային, որից հետո կտրելով նրա կոկորդը՝ հեռացել է։

Ոստիկանությունը ձերբակալել է Օ․Զ․-ին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին