▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Նրանք նկարում էին պատերազմը. հարգանքի տուրք՝ Արցախյան պատերազմն իրենց կյանքի գնով վավերագրողներին

Ժիրայր Սեֆիլյանը կոչով դիմել է Սեյրան Օհանյանին և Նիկոլ Փաշինյանին

Մոսկվա- Գյումրի չվերթի ժամանակ օդանավն արտահերթ վայրէջք է կատարել Մինվոդիում

Սրանով իշխանությունն իբր «մուռ» է հանում Հայկոյից

Հարկային եկամուտների ավելացումը տեղի է ունեցել ստուգումների՝ մոտ 48%-ով կրճատման պայմաններում



2017-09-13 12:54:39

Արժույթի միջազգային հիմնադրամին են ներկայացվել հարկային եկամուտների բարելավման գործոնները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Քննարկելով հարկաբյուջետային կատարողականի արդյունքները՝ Վարդան Հարությունյանը վստահեցրել է, որ կոմիտեն ապահովելու է 1 տրիլիոն 135մլրդ դրամ բյուջեի հաստատված հարկային եկամուտները և ընդգծել է ՀՆԱ-ի աճի վրա կոմիտեի գործունեության ազդեցությունը, մասնավորապես՝ ստվերի վերհանման աշխատանքների արդյունքները. «ՀՆԱ-ի կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մանրածախ առևտրի թողարկումն անհամեմատ աճ է գրանցել՝ 6.4%, իսկ հարկերն ավելացել են 35%-ով, ինչն ակնհայտորեն ստվերի հայտնաբերման արդյունք է»: Կոմիտեի նախագահը շեշտել է, որ հարկային եկամուտների ավելացումը տեղի է ունեցել ստուգումների՝ մոտ 48%-ով կրճատման և առաջին կիսամյակի ընթացքում 22 մլրդ դրամ գերավճարների վերադարձի պայմաններում: Անդրադառնալով հարկային եկամուտների աճն ապահոված գործոններին՝ Վարդան Հարությունյանն առանձնացրել է համակարգում կառուցվածքային փոփոխությունների կատարումը և մոնիթորինգային կենտրոնի գործարկումը, որով ուղղահայաց հսկողության աշխատանքները ժամանակակից հիմքի վրա են դրվել. «Արձանագրված ցուցանիշները ապացուցում են, որ ստուգման լայնածավալ գործիքների փոխարեն նախապատվությունը տալով բիզնեսի հետ գործընկերության ճանապարհով բացատրական աշխատանքի կատարմանը՝ արդյունքում հնարավոր է ստուգումների կրճատման պայմաններում մուտքերի աճ գրանցել»:

Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեին շնորհավորել է կոմիտեի նախագահին արձանագրված ձեռքբերումների համար և հաջողություն մաղթել նախաձեռնած ծրագրերի իրագործման հարցում՝ հայտնելով համագործակցության պատրաստակամություն:




Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.