▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախյան ապրանքանիշերը ներկայացված են «WorldFood Moscow 2017» միջազգային ցուցահանդեսին

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ «Տրիումֆ գրուպը» էքսպոյին մասնակցում է «Արցախ բիո» և «Arm Eco» ապրանքանիշերով, որոնց ներքո խոշոր գնորդներին ու մատակարարներին են ներկայացվել մրգային և բանջարեղենային պահածոներ, կոմպոտներ, թթուներ, դոշաբ։


Ցուցահանդեսի հենց առաջին օրվանից արցախյան բարիքները ներկայացնող ապրանքատեսակների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։ Արդեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել մեծածախ գնորդների հետ ԵԱՏՄ անդամ երկրներից, Չինաստանից, Հնդկաստանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից։ 

«Պետության աջակցությունը մեծ արդյունք է տալիս։ Ներկայացված ապրանքատեսակների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։ Էքսպոյից հետո կշարունակենք բանակցությունները և, հուսով եմ, պայմանավորվածությունները պայմանագրեր կդարձնենք»,- նշել է «Տրիումֆ գրուպ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Արամ Գրիգորյանը և ավելացրել, որ այնտեղ արցախյան արտադրանքի որակի զուգահեռը չկա։

Ա, Գրիգորյանի խոսքով՝ հատկապես դոշաբն արդեն գրավել է ԵԱՏՄ երկրները ներկայացնող դիստրիբյուտորների ուշադրությունը, չնայած՝ գնային տեսակետից «պրեմիում» դասում է ներկայացված։

 
Ի դեպ, այս տարի Հայաստանը ներկայացնող տաղավարը լավագույնն է ճանաչվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին