▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հումորի շարքից է. Արա Զոհրաբյանը՝ Գասպարիի վերաբերյալ հրապարակած ծաղրանկարի մասին

 

armtimes.com-ը գրում է. . Որեւէ մեկը չի կարող ինձ քաղաքական պատվեր տալ:

Այս մասին այսօր կեսօրյա գործադուլ իրականացնող 184 փաստաբանների հանրային հավաքից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՓՊ վերընտրված նախագահ ԱրաԶոհրաբյանը:
«Ինձ ընտրել են փաստաբանները, ինձ կարող են միայն փաստաբանները «ճնշել», ես փաստաբանների շահերի դեմ քայլ անել չեմ կարող եւ չի կարող որևիցե քաղաքական ուժ ինձ ճնշել»,- ասաց նա:

Լրագրողների հարցին՝ թե ինչպե՞ս է ՓՊ նախագահն ընդունում իրեն հասցեագրված փաստաբան Մուշեղ Շուշանյանի հայտարարությանը՝ համաձայն որի՝ Զոհրաբյանը Պալատը գործիք եք դարձել կոնկրետ խնդիր լուծելու համար: Ի պատասխան Արա Զոհրաբյանը հայտարարեց՝ դա հորինված, չհիմնավորված հայտարարություն է:

Նա հիշեցրեց, թե Մուշեղ Շուշանյանը 2013թ. օգոստոս ամսին, երբ Պալատի նախագահի նախորդ ընտրություններն էին, եւ առաջադրվել էր իր մոտ ընկեր Տիգրան Աթանեսյանը, նա այն ժամանակ նույն ջանասիրությամբ պնդում էր, որ ՓՊ-ն ընդհանրապես որեւէ փաստաբանի չի օգնում: «Հիմա Շուշանյանը ասում է՝ նախկինում Պալատը օգնում էր, հիմա չի օգնում: Պարոն Շուշանյանը, կարծեմ, ազնվություն պետք է ունենար եւ նշեր, որ երբ քրեակատարողական հիմնարկում խուզարկության փորձ էին կատարում իր նկատմամբ, ես ինքս անձամբ զանգահարեցի նրան, խնդրեցի պատմել ոնց է եղել, խնդրեցինք, որ մեզ ուղարկի որոշումը նրա մուտքն արգելելու մասին եւ իր առիթով եմ ես հանդիպումները կազմակերպել ու գնացել առաջ: Հիմա պարոն Շուշանյանը դա չի տեսնում կամ չի ուզում տեսնել, միեւնույն է, անկախ իր մոտեցումներից՝ մենք մեր գործն անելու ենք»,- ասաց Զոհրաբյանը:

Այնուհետեւ անդրադառնալով ակտիվիստ Վարդգես Գասպարիի՝ տեւական ժամանակ Փաստաբանների պալատի շենքի առջեւ պիկետ անցկացնելուն, Արա Զոհրաբյանը նշեց, որ հարգում է Գասպարիի արածը: «Ես դեմ եմ որեւէ մարդու ծաղրելուն»,- ասաց նա:

Լրագրողների հարցին, թե ինչ գնահատական կտա փաստաբան Արտակ Խաչատուրովի՝ Գասպարիի վերաբերյալ հրապարակած լուսանկարին, Զոհրաբյանը պատասխանեց. «Ես մեկնաբանությունները չեմ ուսումնասիրել, միայն լուսանկարն եմ տեսել, նկարը հումորի շարքից է, հաջո՞ղ, թե՞ անհաջող հումոր է, որակում չեմ տա»:

Հիշեցնենք, որ Արտակ Խաչատուրովը ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Գասպարիի լուսանկարը հետեւյալ մեկնաբանությամբ. «Այդքան ընկած հանդիպում էի ման գալիս, իրա ոտքով եկավ ու պարկեց: Ասում է՝ խառոշայա ապազիցիյա էտո լեժաշայա ապազիցիյա»: Հենց այս լուսանկարի տակ էլ որոշ փաստաբաններ, հանրային պաշտպաններ ծաղրական մեկնաբանություններ են գրել ակտիվիստ Վարդգես Գասպարիի հասցեին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին