▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հայ երիտասարդը Россия 1-ի ուղիղ եթերում ամուսնության առաջարկություն է արել սիրելիին

Գարիկ Մարտիրոսյանն ու Գարիկ Խարլամովը կատարել են Երևանի մասին երգ Comedy Club-ում

Արարատում 22-ամյա վարորդը, ում հարսանիքն էր այսօր, վրաերթի է ենթարկել իր հարևաններին. նրանց վիճակը ծանր է

Օռնելա Մուտին ու Դոն Պիպոն ինքնամոռաց պարում են Արմենչիկի երգի ներքո

Կարեն Կարապետյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևի ծնունդը



2017-09-14 14:13:54

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: 
Կարեն Կարապետյանը շնորհավորել է Ռուսաստանի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, բարօրություն և աշխատանքային նոր հաջողություններ: 
Վարչապետը բարձր է գնահատել Դ.Մեդվեդևի անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: 
Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվել են առավելագույնս ջանքեր գործադրել էլ ավելի ակտիվացնելու հարաբերությունները և գոհունակությամբ ընդգծել են, որ առկա են ակնհայտ դրական միտումներ՝ տարբեր ուղղություներով առևտրաշրջանառության ծավալների աճի առումով: Անդրադարձ է եղել նաև Դմիտրի Մեդվեդևի՝ մոտ ապագայում Հայաստան կատարելիք այցի և Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական նիստի անցկացման հետ կապված հարցերին:




Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.