▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարուժան Ավետիսյանի բաց նամակը «Արմավիր» ՔԿՀ-ից

 «Հիմնադիր խորհրդարան» շարժման մամուլի խոսնակ, քաղաքացիական ակտիվիստ Սյուզան Սիմոնյանը հրապարակել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի բաց նամակը «Արմավիր» ՔԿՀ-ից: «Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը յուրօրինակ ձևով մրցում են դավաճանության ասպարեզում։ Ռուսական զավթումը փառաբանող և որպես ազատագրում ներկայացնող Գյումրիի և Օշականի ստորացուցիչ միջոցառումներին զուգահեռաբար հրաժարվեցին մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ապա փակվեց ստալինյան բռնաճնշումներին զոհ գնացած հայ մտավորականների ու նրանց դահիճների մասին Թումանյանի տուն-թանգարանի ցուցահանդեսը, այնուհետև՝ ռուսաց լեզվին արտոնյալ ու ռազմավարական կարգավիճակ շնորհող կառավարական ծրագիր դրվեց շրջանառության մեջ։ Հարկ է ընդունել, որ այս մրցավազքը հարուցելու Կրեմլի մտահղացումը բավականին արդյունավետ է։ Սական մեդալը նաև հակառակ երես ունի։ Նման մրցավազքը արագացնում է ռուսական գաղութատիրության և նրա հայաստանյան դրածոների նկատմամբ դիմադրական մտքի և կամքի ամբողջացումը, ինչը մոտեցնում է ժողովրդի մոբիլիզացիան և բյուրեղացնում ազատագրման ծրագիրը»,- նշված է նամակում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին