▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նուբարաշենի բանտի կալանավորների միջև վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կան վիրավորներ

 

Shamshyan.com-ը գրում է. Ըստ իր ունեցած տեղեկությունների՝ օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թիվ 89 խցում ծեծկռտուք է տեղի ունեցել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում հաշվառված, 30-ամյա Վահե Միքայելյանի և Շիրակի մարզի Անուշավան գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Սահակյանի միջև։ Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է նույն խցի դատապարտյալ՝ Արմավիրի մարզի Շահումյան գյուղում հաշվառված, 27-ամյա Արման Կարապետյանի միջև։ Վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, որի ժամանակ էլ Ա. Սահակյանը և Ա. Կարապետյանը ստացել են վնասվածքներ՝ դեմքի, ոտքերի հատվածներում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Միքայելյանը մեղադրվում է ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի, Ա. Սահակյանը՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի, իսկ Ա. Կարապետյանը՝ ՀՀ քր.օր-ի 182 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 268 հոդվածի 1-ին մասով և 66 հոդվածի 4-րդ մասով։


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին