▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիբանանի տուրիզմի նախարարի հումորը հայաստանցի պաշտոնյայի մասին

Հայաստան-Սփյուռք համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում է նաև Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանն, որին այսօր ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ավետիս  Կիտանյանը մեծ հարգանք է վայելում Լիբանանում և , կարելի է, կարծել, թե տևական պատերազմներ վերապրած երկրներին բնորոշ զբոսաշրջության ոլորտի ճգնաժամերից խուսափած  Լիբանանում հայ նախարարն անելիք չունի՝ միայն պետք է բնագավառը համակարգի: 

Սակայն Ավետիս Կիտանյանը ոչ միայն էլ ավելի է զարգացնում տուրիզմը Լիբանանում, այլ նաև լավ պատկերացնում է Հայաստանում դրան խոչընդոտող խնդիրների մասին: 

Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում կազմակերպված թեմատիկ քննարկման ժամանակ լիբանանահայ նախարարը կարծիք է հայտնել, որ  Հայաստանում զբոսաշրջության  զարգացմանը կնպաստի առանձին՝ տուրիզմի  նախարարության ստեղծումը, ինչը թերևս կօգնի որ զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանն  ավելի ազատ ու անկաշկանդ գործի, քանի որ վերջինս քննարկումների ընթացքում հենց այդ «անազատությունից» է բողոքել:

Դժվար է ասել, թե ինչ ջիղ ու թևեր կտա ազատությունը Զարմինե Զեյթունցյանին, սակայն ակնհայտ է, որ գործ անելու և հաջողության հասնելու համար կարևորը՝ «մարդու մտքին տեղ լինի»: 

Ի դեպ, վերջին արտահայտությունն իբրև ակնարկ արվել է համաժողովի թեմատիկ քննարկումների ժամանակ, երբ Զարմինե Զեյթունցյանն արդարանում էր, թե ինչ խոչընդոտներ կան երկրում զբոսաշրջության զարգացման առումով: 

Նշենք, որ , ըստ սփյուռքահայերի, Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտում են ավիաչվերթների ուղությունների սղությունը, ներհանրապետական ճանապարհների ոչ բարվոք վիճակը, ճանապարհներին զուգարանների բացակայությունը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը և այլն...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին