▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գորիսի քաղաքապետի հրաժարականի իրական պատճառները հայտնի են. որտեղից է եղել հրահանգը

Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը սեպտեմբերի 8-ին անակնկալ հրաժարական տվեց՝ պատճառաբանելով, թե առողջական խնդիրներ ունի: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ հրաժարականը խորը արմատներ ուներ: Ադունցը համարվում է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մարդը, նրա բարեկամն է, իսկ նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը ամեն ինչ անում էր՝ նրանից ազատվելու համար:

Տեւական պայքարից հետո հասավ արդյունքի. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագահականից զանգել են քաղաքապետ Ադունցին եւ ասել, որ հրաժարականի դիմում գրի:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին